Սիսեռյանը հեռանում է աշխատանքից ու ՔՊ-ից վարչապետի հայտարարությունից հետո16 նոյեմբերի 2020 - 01:48 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու ու աշխատանքից ազատման դիմում գրելու մասին։ Նա նշել է, որ որոշումը կայացրել է վարչապետ Փաշինյանի վերջին գրառումից հետո։ Փաշինյանը հայտարարել էր, որ սպասում է Երևանում առաջնագծի զինվորներին, ՝ լուծելու «պատերի տակ վնգստացողների» հարցերը։ Ավելի վաղ Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Ռուբեն Վարդազարյանը՝ հիշելով տարիներ առաջ Փաշինյանի՝ «պատերի տակ վնգստացող» դատավորների մասին արտահայտությունը, ասել էր, որ այս պահին որոշվում է, արդյոք դատական իշխանությունը համապատասխանում է Փաշինյանի բնութագրմանը։ Դրանից հետո դատարանը բաց էր թողել նախօրեին վարչապետի սպանության փորձի կազմակերպման մեջ մեղադրված ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |