Աղաջանյան․ Վարչապետին սխալ են հասկացել![]() 16 նոյեմբերի 2020 - 03:24 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի վերջին գրառումը որպես քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ դիտարկելը տարընթերցում է, հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ «Գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր, շաբաթներ շարունակ լինելով առաջնագծում, այս օրերին շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների, ոչ մի դեպքում չփորձել ապակայունացնել ներքաղաքական վիճակը և համախմբվել՝ հանուն Հայաստանի ու Արցախի։ Միաժամանակ, այս օրերին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները լծված են կանխելու ցանկացած ներքին բախում և բացառելու զինված խմբավորումների գոյությունը», - նշել է նա։ «Հայաստանի ու Արցախի առջև առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր է լուծել միայն ներքաղաքական կայունության միջավայրում և մեր ողջ ներուժի կոնսոլիդացիայի դեպքում։ Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում զերծ մնալ ատելության, բռնության քարոզից և պառակտիչ գործունեություն իրականացնելուց։ Ողջախոհություն բոլորիս», - նշել է նա։ Ավելի վաղ Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Ռուբեն Վարդազարյանը՝ հիշելով տարիներ առաջ Փաշինյանի՝ «պատերի տակ վնգստացող» դատավորների մասին արտահայտությունը, ասել էր, որ այս պահին որոշվում է, արդյոք դատական իշխանությունը համապատասխանում է Փաշինյանի բնութագրմանը։ Դրանից հետո դատարանը բաց էր թողել նախօրեին վարչապետի սպանության փորձի կազմակերպման մեջ մեղադրված ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին։ Փաշինյանի գրառումից հետո մանդատից հրաժարվելու մասին է հայտնել Գայանե Աբհահամյանը, խմբակցությունից դուրս է եկել Թագուհի Թովմասյանը, Լուսինե Բադալյանը խոստացել է դիմում գրել, եթե «ԻՄ Քայլն» անհապաղ քայլեր չփեռնարկի, իսկ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը աշխատանքից ազատման դիմում է գրել ու դուրս է եկել ՔՊ-ից։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |