ՄԻՊ․ Սպանության սպառնալիք` վարչապետին քննադատած իմքայլական պատգամավորի հասցեին![]() 16 նոյեմբերի 2020 - 04:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, ով ՀՀ վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել, սպանության սպառնալիքներ է ստացել։ Այս մասին է հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրեմ Ոստիկանությանը։ Պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն իմ անմիջական ուշադրության կենտրոնում ու վերահսկողության ներքո՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով», - նշել է նա։ Թաթոյանը նաև քննադատել էր ՀՀ վարչապետի գրառումը՝ անվանելով այն խիստ վտանգավոր հատկապես այս պատասխանատու, գերզգայուն օրերին: «Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների», - նշել էր նա։ Փաշինյանի գրառումից հետո մանդատից հրաժարվելու մասին է հայտնել Գայանե Աբհահամյանը, խմբակցությունից դուրս է եկել Թագուհի Թովմասյանը, Լուսինե Բադալյանը խոստացել է դիմում գրել, եթե «ԻՄ Քայլն» անհապաղ քայլեր չձեռնարկի, իսկ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը աշխատանքից ազատման դիմում է գրել ու դուրս է եկել ՔՊ-ից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |