Հարությունյան․ Շուշիի մատույցներից մոտ 150 հայ զինծառայողի մարմին է հանվել![]() 16 նոյեմբերի 2020 - 10:10 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Շուշիի մատույցներից մոտ 150 հայ զինծառայողի մարմին է հանվել։ «Իմ հերթական ծանր օրերից մեկն է. այո՛, թեև կարողացել ենք փրկել Հայրենիքի մի մասը և հազարավոր կյանքեր, սակայն մարդկային ու տարածքային մեծ կորուստներ ենք ունեցել, ինչի մասին ևս մեկ անգամ վկայեցին Շուշիի մատույցներից այս օրերին հանած մոտ 150 հայ զինծառայողների մարմինները, ամեն մեկը՝ մեկ օջախի և ամբողջ Հայրենիքի ճրագ: Դեռևս հարյուրավոր մարմիններ գտնվում են մարտադաշտերում՝ իրենց հարազատներին ու ամբողջ ժողովրդին պահելով անորոշության ու ցավի մեջ: Այս օրերին ես ինքս մեծ ժամանակ եմ տրամադրում զոհերի ու անհայտ կորածների հարազատներին՝ իրենց ցավը սփոփելով և համատեղ փնտրելով մեր նահատակ եղբայրներին»,-ասվում է գրառման մեջ: Նա նաև իր խիստ անհանգստությունն է հայտնել ՀՀ-ում դրսևորվող անհանդուրժողական ու բռնությունահեն միտումների առթիվ՝ բոլորից ակնկալելով ու պահանջելով քաղաքակիրթ երկխոսություն։ Ընդհանուր առմամբ, հայկական կողմից հայտնի է 1434 զոհի անուն։ Հոկտեմբերի 14-ին առողջապահության նախարարությունից հայտարարել էին, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |