Այսօրվա բանակցությունները պարզապես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իմիտացիան են

PanARMENIAN.Net - Այսօր, ինչպես եւ նախկինում, Հայաստանն ու Ադրբեջանը շատ հեռու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: Կողմերի դիրքերը բախվում են հիմնական հարցերի շուրջ, եւ նման իրադրության մեջ անիրական է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խոսելը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնել է «Արարատ» ռազմավարական հետազոտությունների Կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:



«Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել բանակցությունների ճանապարհով: Ընթացող բանակցային գործընթացը պարզապես իմիտացիա է: Բանակցությունները դեռեւս ժամանակավորապես նվազեցնում են հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսվելու հնարավորությունը»,- նշել է հայ փորձագետը: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ճանաչեն, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն կայացած պետություններ են:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---