Վահրամ Բաղդասարյանն ազատ է արձակվել

Վահրամ Բաղդասարյանն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ազատ է արձակվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀԿ անդամ Գեղամ Պետրոսյանը։

Վահրամ Բաղդաարյանը ձերբակալվել էր նույն մեղադրանքով, ինչ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը և Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ)։ Վանեցյանն ավելի վաղ էր ազատ արձակվել։

Նրանք ձերբակալվել էին՝ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար նրան դիտավորությամբ կյանքից զրկելու և Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու գործողությունները նախապատրաստելու կասկածանքով։ Երեքն էլ մեղադրանքը չէն ընդունում։

Վահրամ Բաղդաարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) հոդվածների կասկածանքով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---