ԲՀԿ․ Փաշինյանի հետ կհանդիպենք բացառապես իր անցնցում հրաժարականի օրակարգով![]() 16 նոյեմբերի 2020 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, սակայն «Բարգավաճ Հայաստանը» կանի դա միմիայն վարչապետի հրաժարականի օրակարգով, հայտնում են կուսակցությունից: «Այսօր «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միմիայն և բացառապես մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի», - ասված է ԲՀԿ հաղորդագրության մեջ։ ԲՀԿ-ից նշել են, որ իրենք ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մի քանի անգամ պաշտոնապես դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով օր առաջ կազմակերպել հանդիպում քաղաքական ուժերի հետ, ինչը Փաշինյանը մերժել է: Նոյեմբերի 16-ին վարչապետը հայտնել էր, թե հրաժարականի հարց իր օրակարգում չկա։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնություն կա։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Դրանից հետո հայաստանյան ընդդիմադիրները բողոքի ակցիաներ ու ցույցեր էին կազմակերպում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |