Փաշինյանն ԱԺ-ում պատասխանում է պատգամավորների հարցերին![]() 16 նոյեմբերի 2020 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է։ Նա պատասխանում է պատգամավորների հարցերին։ Ավելի վաղ ԱԺ էր եկել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վերջինս փակ հանդիպում է անցկացնում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, գրում է Aysor.am-ը։ Ազգային ժողովի բակում և շենքում մեծ թվով անվտանգության աշխատակիցներ են հավաքվել։ Նոյեմբերի լույս 16-ի գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում, որում վարչապետը նշում է, որ սպասում է զինվորներին Երևանում` «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։ Գրառումից հետո «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ հայտարարել են իրենց մանդատը վայր դնելու մասին։
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |