Արվեստագետներն արտատպել են Դադիվանքի պատերի խաչքարերը

Արվեստագետներն արտատպել են Դադիվանքի պատերի խաչքարերը

PanARMENIAN.Net - Արվեստագետներն արտատպել են Դադիվանքի պատերի խաչքարերը` մտավախությամբ, որ կառույցն ադրբեջանցիներին անցնելու դեպքում կարող է վանդալիզմի ենթարկվել։ Թվիթերյան օգտատեր Քրիստինա Սոլոյանը տեսանյութ է հրապարակել։

Նոյեմբերի 16-ին Արցախյան Քարվաճառում գտնվող Դադիվանքի զանգերը հետ են բերվել վանական համալիր` դրանք իջեցվել էին նոյեմբերի 14-ին։

Ավելի վաղ վանահայրը հայտնել էր, որ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և դրան որևէ վտանգ չի սպառնում։ Մայր աթոռը հայտարարել էր, որ «ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են սրբավայրում մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»:

Պատերազմի դադարեցման վերաբերյալ ստորագրված հայտարարության համաձայն՝ հայկական կողմը պետք է դուրս գա Քարվաճառից, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 25-ը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---