Ընդդիմության ցույցը՝ Ազատության հրապարակում (Տեսանյութ)16 նոյեմբերի 2020 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության բողոքի ակցիան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, փոխանցում է Para Tv-ն։ Ազատության հրապարակում կուսակցությունների հետ միասին բազմաթիվ մարդիկ են հավաքվել։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե հոկտեմբերի 12-ին առաջարկել է դիմել ՌԴ նախագահ Պուտինին՝ պատերազմի դադարեցման խնդրանքով, որպեսզի մարդկային ու տարածքային կորուստներն ավելի քիչ լինեն։ Ազատության հրապարակում ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանն առաջարկել է Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև Սբազանի համար աղոթել (նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ սրբազանը սրտի կաթված էր ստացել), Տեր Եսայի քահանա Արթենյանը աղոթք է հնչեցրել։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |