Պուտինն ու Մակրոնը կարևորել են ԼՂ քրիստոնեական վանքերի և եկեղեցիների պահպանումը16 նոյեմբերի 2020 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, կարևորել ԼՂ քրիստոնեական վանքերի և եկեղեցիների պահպանությունը։ Հաշվի առնելով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է՝ Պուտինը հեռախոսազրույցում ներկայացրել է միջնորդական այն ջանքերը, որոնք թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից, խոսել շփման գծում և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։ Նշվել է, որ նոյեմբերի 9-ի համաձայնության դրույթները կատարվում են, իրավիճակը տրածաշրջանում կայունացել է։ Պուտինն ու Մակրոնը կարևորել են աշխատանքների համակարգումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գծով, շեշտել հումանիտար հարցերի լուծման կարևորությունը, այդ թվում՝ փախստականների վերադարձը բնակության մշտական վայրեր, բնակչության նորմալ կենսապայմանների ապահովումը, ենթակառուցվածքների վերականգնումը, քրիստոնեական վանքերի և եկեղեցիների պահպանումը։ Պուտինը նաև տեղեկացրել է ռուսական Հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման մասին։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Photo. AP Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |