Ռուս խաղաղապահները լուծում են Դադիվանք հավատացյալների ազատ այցի հարցը![]() 16 նոյեմբերի 2020 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահները լուծում են հավատացյալների կողմից Դադիվանք ազատ այցելությունների հարցը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ IX դարում կառուցված Դադիվանքը գտնվում է Արցախի Քարվաճառի շրջանում, որը, ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, անցնելու է Ադրբեջանին։ Նա նշել է, որ տեղի բնակիչների խնդրանքով ռուս զինվորականները դիտակետ են տեղակայել այնտեղ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը փոխգործակցում է տեղի իշխանությունների հետ կրոնական համայնքների հարցերի լուծման գործում»,-ասել է Կոնաշենկովը։ Նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Դադիվանքի զանգերը հետ են բերվել վանական համալիր` դրանք իջեցվել էին նոյեմբերի 14-ին։ Ավելի վաղ վանահայրը հայտնել էր, որ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և դրան որևէ վտանգ չի սպառնում։ Մայր աթոռը հայտարարել էր, որ «ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են սրբավայրում մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»: Պատերազմի դադարեցման վերաբերյալ ստորագրված հայտարարության համաձայն՝ հայկական կողմը պետք է դուրս գա Քարվաճառից, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 25-ը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |