ՊՆ-ն՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարին. Գերատեսչության մասին տարրական գիտելիքներ չունեք16 նոյեմբերի 2020 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին և դրանում համոզվել է նաև պաշտպանության նախարարությունը, հայտարարել են ՊՆ-ից: Քոչարյանն ավելի վաղ նշել էր, թե հայկական ռազմաօդային ուժերի հրամանատարը մի մարդ է, «որը չի թռնում»։ «Աշխարհում էդպիսի բան չկա։ Ռազմաօդային ուժերի հրամանատար՝ պարոն Տոնոյանի նշանակած»,-ասել էր նա։ ՊՆ-ից հայտնել են, թե Քոչարյանը «չի տիրապետում նույնիսկ պաշտպանական գերատեսչությանը վերաբերող տարրական գիտելիքների»։ Դիմելով Քոչարյանին՝ նշել են, որ ՊՆ կառուցվածքում գոյություն չունի «ռազմաօդային ուժեր», այլ՝ «ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչություն», իսկ ԶՈւ ավիացիայի վարչության պետին նշանակում է ոչ թե պաշտպանության նախարարը, այլ վարչապետի միջնորդությամբ՝ նախագահը։ «Պարոն Քոչարյանին նաև տեղեկացնենք, որ ՀՀ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը ոչ միայն «թռնում է», այլև առաջին կարգի և գործող օդաչու է, թռիչքներ է իրականացնում չորս, այդ թվում նաև ՍՈՒ 30-ՍՄ տեսակի ինքնաթիռներով, ունի ավելի քան 1500 թռիչքաժամ և իրավամբ համարվում է իր ոլորտի բարձրագույն պրոֆեսիոնալ»,-հայտարարել են ՊՆ-ից։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |