ԼՂ խաղաղապահների կազմում սակրավորներ կլինեն

ԼՂ խաղաղապահների կազմում սակրավորներ կլինեն

PanARMENIAN.Net - Իլ-76 ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել խաղաղապահ ուժերի ինժեներասակրավորական ստորաբաժանման զինծառայողներ և հատուկ տեխնիկա։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Սակրավորները կատարելու են ինժեներական հետախուզության, տեղանքի ականազերծման, ինչպես նաև էվակուացման ճանապարհների պատրաստման և աջակցման, ջրերի մաքրման և ինժեներական սպասարկման այլ առաջադրանքներ։

Ղարաբաղում տեղակայվում է 1960 զինծառայող: Խաղաղապահ զորքերի կազմում ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներն են:

Կողմերի ստանձնած պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու համար դիտակետեր են ստեղծվել Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով:

ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման հայտարարություն է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---