ԱԺ-ում հերթական քառօրյան է․ Ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը17 նոյեմբերի 2020 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան: Օրակարգում է 2021-ի պետական բյուջեի նախագիծը, սակայն, ըստ ընդդիմադիրների՝ օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից բացի այլ հարց չի կարող քննարկվել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կոչ է արել իշխող ուժին վերցնել պատասխանատվությունը և հորդորել պարտության սիմվոլ վարչապետին հեռանալ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ դահլիճում կարող է քննարկվել միայն ռազմական դրության չեղարկման և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Գորիս-Շուշի ճանապարհին անհետացած 10 քաղաքացուն, ասել է, որ հայտարարությունը ստորագրելուց հետո մարդիկ գնում, գերի են ընկնում։ «Կարո՞ղ է սա քննարկել խորհրդարանը։ Ինչո՞ւ չենք քննարկում», - հայտարարել է Մարուքյանը։ Նա առաջարկել է «Իմ քայլը» դաշինքին արտահերթ նիստ գումարել՝ հայտարարության կետերը պահպանելու, իրավաչափությունը քննարկելու հարցով։ Ընդմիջումից հետո ԱԺ-ն շարունակել է աշխատանքը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |