ՊԲ․ 200 զինծառայողի շրջափակման մեջ լինելու լուրը կեղծ է17 նոյեմբերի 2020 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Կատարյալ ապատեղեկատվություն է սոցիալական ցանցերում տարածված լուրը, թե իբր ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել Ուրյան բարձունքի ուղղությամբ, իսկ Ղուշչյուլլարի հատվածում պաշտպանության բանակում 200 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ։ «Հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է պահպանվել: Կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին», - տեղեկացնում են Պաշտպանության բանակից։ Ավելի վաղ Telegram-ի ադրբեջանական ալիքներում տեղեկություններ էին տարածվում հայ զինծառայողների գերեվարման մասին։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |