ՍԱՏՄ․ Արցախից ՀՀ է բերվել 3191 գլուխ կենդանի17 նոյեմբերի 2020 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Այս պահին Արցախից Հայաստան է տեղափոխվել 3191 գլուխ կենդանի, որոնց տեղաշարժը հստակ արձանագրված է: Գործընթացը շարունակվում է, տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, պետական պատվերի շրջանակում, իրականացվում են տեղափոխված կենդանիների պատվաստման աշխատանքներ: Պատերազմական պայմաններում ծավալել և իրականացնում են միջոցառումներ՝ անասնահամաճարակային իրավիճակը, ռազմական գործողությունների գոտուց Հայաստան տեղափոխվող կենդանի կենդանիների, ինչպես նաև մսեղիքի տեղաշարժը վերահսկելու և բնակչությանը կենդանիներից փոխանցվող հիվանդություններից զերծ պահելու համար: Կենդանիներն անցնում են նաև հետազոտություն բրուցելոզ հիվանդության նկատմամբ: ՍԱՏՄ մասնագետների կողմից պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր իրականացվում են նաև վերահսկողական աշխատանքներ հանրապետության իրացման ցանցում՝ բացառելու համար չստուգված մսեղիքի վաճառքը: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |