ԱՄՆ-ն $5 մլն կհատկացնի ԿԽՄԿ-ին և այլ կազմակերպություններին՝ ԼՂ-ում մարդասիրական օգնությանը

ԱՄՆ-ն $5 մլն կհատկացնի ԿԽՄԿ-ին և այլ կազմակերպություններին՝ ԼՂ-ում մարդասիրական օգնությանը

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները ողջունել է ԼՂ-ում զինադադարը և տրամադրում է $5 մլն-ի մարդասիրական օգնություն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ միջազգային և հասարակական գործընկեր կազմակերպություններին՝ հակամարտությունից տուժածներին աջակցելու համար։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ նշելով, որ այդ միջոցները կուղղվեն տուժածներին սննդով, ապաստարանով, բժշկական և այլ օգնությամբ ապահովելուն։

Արցախում սեպտեմբերի 17-ից սկսած մարտական գործողությունները դադարեցվել են նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ։ Դրանով հակամարտության կողմերը կանգնում են իրենց զբաղեցրած սահմաններին, բացի այդ, Ադրբեջանին է անցնում Բերձորը, Քարվաճառը և Շուշին։ Իսկ Ռուսաստանը խաղաղապահական զորք է տեղակայում Լաչինի միջանցքում և շփման գծի երկայնքով։

Photo: Getty Images
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---