ՀՀ-ում կորոնավիրուսի 1589 նոր դեպք կա և 34 մահ![]() 18 նոյեմբերի 2020 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 18-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 120,459-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1589-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Ապաքինվել է ևս 1726 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 80,069 է, փաստացի բուժվողներինը՝ 38,082-ը։ Մահվան ևս 34 դեպք կա, 28-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1839 դեպք կա, այլ պատճառով՝ 469: Մեկ օրում թեստավորվել է 4109 մարդ։ Ընդհանուր առմամբ, 472,190թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |