Մինսկում քննարկել են Հայաստանի ու Բելառուսի էներգետիկ անվտանգության հարցերը24 փետրվարի 2009 - 22:00 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Մինսկում կայացել է Հայաստանի Ազգային Ժողովի եւ Բելառուսի Ազգային Ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 3-րդ նիստը: Այդ նպատակով եռօրյա այցով Բելառուսի մայրաքաղաք էր ժամանել Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` խորհրդարանի նախագահի տեղակալ, Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Հրայր Կարապետյանի գլխավորությամբ: Նիստին նախորդել են պատվիրակության հանդիպումները Բելառուսի ԱԺ ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի եւ Հանրապետության խորհրդի նախագահ Բորիս Բատուրայի հետ: Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 3-րդ նիստի շրջանակում Հայաստանի եւ Բելառուսի խորհրդարանականները քննարկել են նախորդ նիստում ընդունված որոշումների, այդ թվում` երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացմանը խթանող ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձել երկու երկրների էներգետիկ անվտանգության խնդիրներին: Այցի ընթացքում կազմակերպվել է նաեւ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Բելառուսում Հայաստանի դեսպանության անձնակազմի եւ բելառուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հրայր Կարապետյանը եւ պատվիրակության անդամներն անդրադարձել են անցկացված նիստի եւ Բելառուսում ունեցած բարձրաստիճան հանդիպումների արդյունքներին, հայ-բելառուսական խորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարին: Հանդիպման մասնակիցները պատասխանել են Հայաստանի տնտեսական զարգացման, ներքին եւ արտաքին քաղաքական գործընթացների վերաբերյալ բելառուսահայերին հուզող հարցերի, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |