Նիդերլանդների խորհրդարանը միջնորդություն է ընդունել Ալիևի և կնոջ հանդեպ անհատական պատժամիջոցների մասին![]() 18 նոյեմբերի 2020 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների խորհրդարանը միջնորդություն է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի նկատմամբ անհատական պատժամիջոցների կիրառելու մասին։ Միջնորդությունը վերաբերում էր Արցախի դեմ բռնություններին և ռազմական հանցագործություններին։ Բացի այդ, ինչպես նշում է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, խորհրդարանը կողմ է նաև ԵՄ կողմից Թուրքիա ռազմական արտահանումների ընդարձակ էմբարգո սահմանելուն՝ ագրեսիային երկրի մասնակցության պատճառով։ Դեռ հոկտեմբերի սկզբին Նիդերլանդների խորհրդարանը բանաձևով կոչ էր արել կառավարությանը միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Արցախում սեպտեմբերի 17-ից սկսած մարտական գործողությունները դադարեցվել են նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ։ Դրանով հակամարտության կողմերը կանգնում են իրենց զբաղեցրած սահմաններին, բացի այդ, Ադրբեջանին է անցնում Բերձորը, Քարվաճառը և Շուշին։ Իսկ Ռուսաստանը խաղաղապահական զորք է տեղակայում Լաչինի միջանցքում և շփման գծի երկայնքով։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |