Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել 1700 բնակիչ![]() 18 նոյեմբերի 2020 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Հայաստանից Արցախ է վերադարձել 502 փախստական՝ 24 ավտոբուսով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, փոխանցում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։ Նոյեմբերի 14-ից հետո Ստեփանակերտ է վերադարձել քաղաքի 1700-ից ավելի բնակիչ։ ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Ստեփանակերտի բնակիչների ու Արցախ վերադարձողների անվտանգությունը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից։ Նոյեմբերի 14-ին ուղեկցվել է 9 ավտոբուս (250 մարդ), ամսի 15-ին` 19 ավտոբուս (475 մարդ), 16-ին` 19 ավտոբուս (482 մարդ)։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |