ՌԴ ԱԳՆ․ Հուսով ենք` ԼՂ կարգավիճակը քննարկելու Բաքվի մերժումը նոր պատերազմի չի հանգեցնի![]() 18 նոյեմբերի 2020 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի հարցի քննարկումից Բաքվի հրաժարվելը հակամարտության նոր ալիք չի հրահրի այդ տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Հուսով ենք, որ դա չի հանգեցնի նոր պատերազմի»,- ասել է նա։ Նշվել է, որ ԼՂ կարգավիճակի հարցի լուծման ինչ-որ մոտավոր ժամկետ չկա։ «Ոչ, ժամկետ չկա»,- ասել է Ռուդենկոն՝ հավելելով, որ կարգավիճակի մասին հարցը շատ զգայուն է։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի ինչ-ոչ հատուկ կարգավիճակի մասին խոսք չկա։ Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, այս պահին պահպանվում է ստատուս-քվոն։ «Այո, նման խնդիր կա, Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը կարգավորված չէ, մենք պայմանավորվել ենք, որ պահպանում ենք այսօր գոյություն ունեցող ստատուս-քվոն։ Իսկ թե ինչ կլինի հետագայում` կլուծեն ապագայում ապագա ղեկավարները, այս գործընթացի ապագա մասնակիցները»,- ասել է Պուտինը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |