Թուրքիայի հայերը կարեւոր օղակ են Երեւան-Անկարա հարաբերությունների կարգավորման հարցում24 փետրվարի 2009 - 22:13 AMT PanARMENIAN.Net - Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Էգեմեն Բաղիսը Ստամբուլի Հայկական տարրական եւ միջին դպրոցների ասոցիացիայի հետ հանդիպմանը: «Թշնամանքն ու ատելությունը մեզ ոչ մի տեղ չեն բերի, թուրք եւ հայ ժողովրդները դարերով միասին են ապրել այս հողերի վրա: Մենք պետք է միասին հաղթահարենք խոչընդոտները, քանի որ մեր ժողովրդները բազում ծանր ու անհանգիստ օրեր են վերապրել: Այժմ մենք ապրում ենք մեր պատմության, հավանաբար, ամենաբարգավաճ օրերը»,- ասել է նա: Նա նաեւ ընդգծել է, որ բոլոր մեջիթները, եկեղեցիներն ու սինագոգերը կառուցվել են խաղաղ ժամանակներում դարերի ընթացքում: Թուրքիայում ամրապնդվում է ժողովրդավարությունը եւ Թուրքիայի հայ համայնքը մեծ ավանդ ունի այդ գործում»,-ընդգծել է Թուրքիայի պետնախարարը` հավելելով, որ կառավարությունը ցանկանում է բարելավել քաղաքական եւ սոցիալ-տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ, հաղորդում է Anatolia News Agency գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |