Սենատոր Մենենդեսի կոչը՝ $100 մլն տրամադրել ԼՂ հակամարտությունից տուժած հայերին![]() 18 նոյեմբերի 2020 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Սենատոր Բոբ Մենենդեսը Սենատում ելույթի ժամանակ կոչ է արել $100 մլն-ի հումանիտար օգնություն հատկացնել հայերին և անհապաղ վերականգնել Ադրբեջանին օգնություն տրամադրելու արգելքի ակտը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգի թողտվությամբ Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններից հայերը ծանր կորուստներ են կրել, ժամանակն է գործելու։ Սենատորն անընդունելի է համարել վերջին տարիներին Պենտագոնի կողմից մոտ $120 մլն-ի արտադրանքի տրամարդումն Ալիևի ռեժիմին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Միացյալ Նահանգները $5 մլն-ի մարդասիրական օգնություն կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ միջազգային և հասարակական գործընկեր կազմակերպություններին՝ հակամարտությունից տուժածներին աջակցելու համար։ Մենենդեսն այն սենատորներից էր, որոնք հեղինակել և ԱՄՆ Սենատ բանաձևներ էին ներկայացրել՝ կասեցնելու Ադրբեջանին և Թորքիային ռազմական օգնությունը։ Դրանցով նախատեսվում էր, որ ԱՄՆ պետքարտուղարն օրենսդիր մարմիններին պետք է 30 օրում ներկայացնի զեկույցներ Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների մասին, բացի այդ այն մասին, թե կան արդյոք «արտակարգ հանգամանքներ, որոնք անհրաժեշտ են դարձնում շարունակելու աջակցությունն Անկարային և Բաքվին անվտանգության ոլորտում»։ Արցախում սեպտեմբերի 27-ից սկսած մարտական գործողությունները դադարել են նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ։ Դրանով հակամարտության կողմերը կանգնում են իրենց զբաղեցրած դիրքերում, բացի այդ՝ Ադրբեջանին է անցնում Բերձորը, Քարվաճառը և Շուշին։ Իսկ Ռուսաստանը խաղաղապահական զորք է տեղակայում Լաչինի միջանցքում և շփման գծի երկայնքով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |