ՍԱՏՄ․ Դասարանում առնվազն 18-22 աստիճան պետք է լինի` ստուգայցեր կլինեն![]() 18 նոյեմբերի 2020 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Դպրոցներում ու մանկապարտեզներում դասապրոցեսը մասնակիորեն վերսկսել է, ուստի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգայցերով դիտարկելու են ջեռուցման նորմերի պահպանումը։ Նշվում է, որ դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում առնվազն 18-22 աստիճան ջերմություն պետք է ապահովվի։ Ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան տաքություն պետք է ապահովվի, իսկ մարզադահլիճում՝ 17-19: Վառարանային ջեռուցումն արգելվում է։ Այս պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից: Նախադպրոցական կազմակերպությունների մասով էլ սահմանվում է, որ շենքերը պետք է ապահովված լինեն կենտրոնացած ջեռուցման և օդափոխության համակարգերով: Գյուղական բնակավայրերում մեկ հարկանի մսուր-մանկապարտեզների շենքերում (50 տեղից ոչ ավելի) թույլատրվում է վառարանային ջեռուցում: Վառարանի բացվածքը փակվում է հերմետիկ դռնով, տեղադրվում է միջանցքում և ոչ այն տարածքում, որտեղ երեխաներն են: Վառարանները վառվում են երեխաների բացակայությամբ և մարվում են նրանց գալուց 1.5-2 ժամ առաջ: Որպես ջեռուցիչ սարքեր կարող են օգտագործվել խողովակային տաքացուցիչները` տեղադրված բետոնե պանելների մեջ, ջեռուցիչներ, նաև տաք օդ մղող կոնվեկտորներ: Այրվածքներից ու վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է ջեռուցման սարքերն արտաքինից ծածկել փայտե ցանցաճաղով: Չի թույլատրվում ծածկել ԳՍՊ-ով (ՓՏՍ): Տարածքների օդի ջերմությունը պետք է տարբերակել՝ կախված տարածքի օգտագործման նպատակներից, երեխաների տարիքից: Ուսումնական պրոցեսը ՀՀ ուսումնական հաստատություններում և նախադպրոցական կազմակերպությունների, որն ընդհատվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, վերսկսվել է նոյեմբերի 13-ին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |