Մի շարք ընդդիմադիրների մեղադրանք է առաջադրվել![]() 18 նոյեմբերի 2020 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր մի խումբ գործիչներ հրավիրվել էին ՀՔԾ, նրանց մեղադրանք է առաջադրվել։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին, ՀՅԴ նեկայացուցիչ Գեղամ Մանուկյանին ու «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել 225.1 հոդվածով (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը): Նրանք մեղադրանքը չեն ընդունել։ «Քիչ առաջ հերթական անգամ հրավիրվել էի ՀՔԾ։ Ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով։ Հայտնել եմ,որ ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում և հրաժարվել եմ ցուցմունք տալ»,- գրել է Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում։ Արսեն Բաբայանը տեղեկացրել է, որ քաղաքական ընդդիմության լիդերներին հրավիրել են ժամը 16:00-ին՝ նպատակ ունենալով խոչընդոտելու հանրահավաքին նրանց մասնակցությունը: «Իմ տեղեկություններով՝ կանչել են բոլոր նրանց, ովքեր առաջին օրերին ձերբակալվել են», - նշել է նա, գրում է Aysor.am-ը: «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանն էլ հայտնել է, որ իրեն ևս մեղադրանք են առաջադրել՝ օրենքի խախտումով զանգվածային միոջցառումներ անցկացնելու համար: Նա նկատել է, որ մի հոդվածով ձերբակալում են, մեկ այլ հոդվածով մեղադրանք առաջադրում. «Ակնհայտ է՝ սա քաղաքական հետապնդում է, իրավական բաղադրիչ չկա: Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն արդեն կիրառված էր»: Ընդդիմադիր 16 կուսակցությունը նոյեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ին հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |