«Ավրորան» մարդասիրական ծրագրեր է սկսում՝ ուղղված արցախցիներին![]() 18 նոյեմբերի 2020 - 17:43 AMT PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անհապաղ մարդասիրական ծրագրեր է սկսում՝ օգնելու Արցախյան պատերազմից տուժած երեխաներին և մեծահասակներին: Աջակցության առաջին ծրագրերը կհայտարարվեն նոյեմբերի 18-ին: Բացի այդ, «Ավրորան» պատրաստ է ընդունել նախագծերի հայտեր, որոնք կօգնեն տուժած երեխաներին, տեղահանված ընտանիքներին և վիրավորներին Արցախի ու Հայաստանի տարածքում: Սկզբնական փուլում հայտերը կարելի է ուղարկել info@auroraprize.com էլ.հասցեին: Նախագծերի չափանիշներն ու մանրամասները կհստակեցվեն, դրանց մասին կտեղեկացվի լրացուցիչ: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |