Նարիշկին․ Արևմուտքը սադրում է հայ և ադրբեջանցի ազգայնականներին![]() 18 նոյեմբերի 2020 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Արևմուտքը փորձում է հայ և ադրբեջանցի ազգայնականներին սադրել Ղարաբաղի զինադադարի տապալման համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Նրա խոսքով՝ հայերին փորձում են համոզել, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը Երևանի պարտությունն է, անհրաժեշտ էր կռվել մինչև հաղթական ավարտ, իսկ ադրբեջանցիներին՝ ընդհակառակը, ասում են, որ Կրեմլը նրանցից գողացել է հաղթանակը, երբ մեկ քայլ էր մնում Ստեփանակերտը վերցնելուն։ Նարիշկինն ասել է, որ Արևմուտքի գործողությունները վկայում են, որ «ԱՄՆ-ն և նրա եվրոպական ընկերները հայերի և ադրբեջանցիների շահերի հաշվին» իրենց հարցերն են լուծում։ Արցախում սեպտեմբերի 17-ից սկսած մարտական գործողությունները դադարեցվել են նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ։ Դրանով հակամարտության կողմերը կանգնում են իրենց զբաղեցրած սահմաններին, բացի այդ, Ադրբեջանին է անցնում Բերձորը, Քարվաճառը և Շուշին։ Իսկ Ռուսաստանը խաղաղապահական զորք է տեղակայում Լաչինի միջանցքում և շփման գծի երկայնքով։ Հայկական կողմը որոշումը բացատրել էր նրանով, որ Շուշիի գրավումից հետո վտանգվել էր մայրաքաղաք Ստեփանակերտը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |