Բունդեսթագը կոչ է արել արգելել թուրքական «Գորշ գայլերի» գործունեությունը19 նոյեմբերի 2020 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Բունդեսթագը կոչ է արել Գերմանիայի կառավարությանն արգելել թուրքական ծայրահեղ աջակողմյան «Գորշ գայլերի» գործունեությունը Գերմանիայի տարածքում։ Բունդեսթագը նոյեմբերի 18-ի հայտարարության մեջ ողջունել է Ֆրանսիայի կառավարության նմանատիպ որոշումը՝ հույս հայտնելով, որ Ֆրանսիայի օրինակին կհետևեն նաև այլ պետություններ։ Նոյեմբերի 18-ին խորհրդարանն ընդունել է քրիստոնեական ՔԴՄ/ՔՍՄ, սոցիալ-դեմոկրատների, ազատ դեմոկրատների և կանաչների համատեղ հայտարարությունը՝ հորդորելով կառավարությանը ուշադիր հետևել «Գորշ գայլերի» գործունեությանը և «վճռականորեն հակազդել նրանց իրավական կառավարության միջոցներով», գրում է Deutsche Welle-ն։ Փաստաթղթում նշվում է, որ «Գորշ գայլեր» շարժումը հենվում է ազգայնական և ռասիստական գաղափարախոսության վրա, թշնամաբար է տրամադրված ժողովրդավարությանը և խարխլում է ԳԴՀ ներքին անվտանգությունը։ Նշվում է նաև, որ «Գորշ գայլերը» կապեր ունեն թուրքական Ազգայնական շարժման կուսակցության հետ, որը Թուրքիայում ձևավորում է իշխող կոալիցիան Էրդողանի Արդարության և զարգացման կուսակցության հետ։ Գերմանիայում մոտ 11,000 «գորշ գայլ» կա։ Նոյեմբերին այդ կազմակերպությունն արգելվել է Ֆրանսիայում՝ «ատելության և խտրականության տարածման» և բռնության համար։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |