ԵՄ երկրները գտնում են, որ 600 մլն եվրոն չափազանց շատ է «Արեւելյան գործընկերության» համար25 փետրվարի 2009 - 00:23 AMT PanARMENIAN.Net - ԵՄ երկրները դժգոհություն են հայտնել «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության իրականացման համար 600 մլն եվրո հատկացնելու Եվրահանձնաժողովի մտադրության առնչությամբ: ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է նախաձեռնության բյուջեն: Նշվել է, որ Եվրամիությունը չափազանց շատ ֆինանսներ է հատկացնում արեւելյան գործընկերներին, այն դեպքում, երբ հարավային գործընկերներին աջակցության ծավալները չափզանց համեստ են: Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդգծել է, որ պաշտոնական Բեռլինը դեմ է նախաձեռնության բյուջեի ավելացմանը: Սակայն Գերմանիայի ու Լեհաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո լեհ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Գերմանիան ֆինանսապես կաջակցի նախագծին: Իր հերթին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բերնար Քուշները առաջարկել է կրճատել բյուջեն մինչեւ 250 մլն եվրո, այդպիսով նախաձեռնության յուրաքանչյուր մասնակցին հատկացնելով տարեկան 15 մլն եվրո: «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության բյուջեն վերջնականապես կհաստատվի ԵՄ-ի մարտի 19-20 կայանալիք գագաթնաժողովում, հաղորդում է theews.pl-ն: Դեռեւս դեկտեմբերին Եվրահանձնաժողովը որոշեց, որ բացի առաջարկվող 250 մլն եվրոյից, Եվրահանձնաժողովը լրացուցիչ 350 մլն եվրո կհատկացնի նախաձեռնության իրագործման համար: Եվրամիության 27 անդամ երկրների առաջնորդները դեկտեմբերի 3-ին հավանություն տվեցին Եվրոպական անվտանգության ռազմավարությանն ու «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությանը: Նախաձեռնությունն ուղղված է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի ու Բելառուսի հետ առավել սերտ համագործակցության հաստատմանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |