ԵՄ-ն €3 մլն կուղղի ԼՂ հակամարտությունից տուժածների կարիքներին![]() 19 նոյեմբերի 2020 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտությունից տուժածների կարիքների համար €3 մլն-ի հումանիտար օգնություն հատկացնելու մասին։ Նշվում է, որ ԵՄ գործընկեր կառույցներին այս միջոցները կօգնեն բժշկական, պարենային ապահովման, ձմռանը պատրաստվելու և այլ ոլորտներում։ ԵՄ-ն հոկտեմբերին ևս €900,000 հումանիտար օգնություն էր հատկացրել։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Բացի այդ, Արցախը Ադրբեջանին է հայձնում Շուշին, Բերձորը և Քարվաճառը։ Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |