ԵՄ-ն կարծում է՝ պետք է վերսկսել ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցությունները19 նոյեմբերի 2020 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության ղեկավարությունը կարծում է, որ անհրաժեշտ է վերսկսել քաղաքական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։ Այդ մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։ «Մարտական գործողությունների դադարեցումը տարիներ տևող ԼՂ հակամարտության կարգավորման միայն առաջին քայլն է։ ԵՄ-ն կարծում է, որ անհրաժեշտ է վերսկսել հակամարտության համապարփակ և կայուն կարգավորմանն ուղղված, այդ թվում ԼՂ կարգավիճակի մասով, բանակցային ջանքերը»,- ասվում է հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ Բորելի՝ «ԵՄ-ն կրկին հայտարարում է, որ սատարում է ԵԱՀԿ ՄԽ միջազգային ձևաչափին»։ «Եվրամիությունը պատրաստ է արդյունավետ աջակցելու հակամարտության կայուն և համապարփակ կարգավորմանը, այդ թվում, որտեղ դա հնարավոր է, նպաստելով կայունացման, հետհակամարտային վերականգնման և վստահության ամրապնդման միջոցներին»,- նշել է նա։ ԵՄ-ն նաև կոչ է արել շուտափույթ և ամբողջությամբ դուրս բերել տարածաշրջանից օտարերկրյա բոլոր գրոհայիններին։ «ԵՄ-ն մշտապես կոչ է անում բոլոր տարածաշրջանային սուբյեկտներին ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են կասկածի տակ դնել հրադադարը»,- ասել է Բորելը։ Նա հավելել է նաև, որ «ԵՄ-ն ուշադիր հետևելու է հրադադարի մասին դրույթների կատարմանը, հատկապես՝ դիտարկման մեխանիզմների մասով»։ ԵՄ-ն հիշեցրել է նաև, որ «անընդունելի է համարում ուժի կիրառումը, մասնավորապես՝ կասետային զինամթերքի, որպես վեճերի կարգավորման միջոց»։ «ԵՄ-ն շեշտում է, որ պետք է պահպանվի միջազգային հումանիտար իրավունքը և կոչ անում կողմերին կատարել գերիների և դիերի փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունները»,- ասվում է հայտարարության մեջ։ ԵՄ-ն կարևորել է նաև տեղահանված անձանց ԼՂ և մերձակա տարածքներ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար հնարավոր լավագույն պայմանների ստեղծումը։ Բորելը նաև կարևորել է Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում մշակութային և կրոնական ժառանգության պահպանումն ու վերականգնումը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Photo. Reuters Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |