Ջուլֆալակյան․ Կապիտուլյացիայից անցել է մոտ 10 օր, բայց դեռ ոչ մեկ չի պատժվել19 նոյեմբերի 2020 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Հետևողականորեն կազմաքանդվում է պետական ամբողջ համակարգը և որ ամենավտանգավորն է՝ պաշտպանության գերատեսչությունը։ Այս մասին գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, մարզիկ Արսեն Ջուլֆալակյանը՝ նշելով, որ արդեն նույնիսկ վախենալու է մտածել հետևանքների մասին։ «Հարց է առաջանում, իսկ որտեղի՞ց պետք է ՀՀ քաղաքացին, որի հպարտությանը հնարավոր ծանրագույն հարվածն է հասցվել, գտնի մոտիվացիա՝ շարունակելու իր առօրյա գործունեությունը՝ անկախ զբաղեցրած դիրքից»,-նշել է Ջուլֆալայանը։ Նրա խոսքով՝ կապիտուլյացիայից անցել է մոտ 10 օր, սակայն դեռ ոչ մեկը չի պատժվել։ «Փաստորեն, դրանից կարելի է եզրակացնել, որ սխալներ չեն եղել… Միայն մի քանի հրաժարականներ, այն էլ այն մարդկանց կողմից, որոնք ունեն ինքնաքննադատության բարձր աստիճան։ Այն, ինչ կատարվում է, ուղղակի աբսուրդ է (շաաատ մեղմ ասած)»,- գրել է նախկին պատգամավորը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Բացի այդ, Արցախը Ադրբեջանին է հանձնում Շուշին, Բերձորը և Քարվաճառը։ Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |