Հակոբյանը` պետգաղտնիք բացելու ՊՆ հայտարարության մասին․ Կորոշի իրավասու մարմինը

Հակոբյանը` պետգաղտնիք բացելու ՊՆ հայտարարության մասին․  Կորոշի իրավասու մարմինը

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով պաշտպանության նախարարության հայտարարությանը, որտեղ նրան մեղադրում են պետական գաղտնիք բացահայտելու մեջ, ասել է, որ ՊՆ-ն այդպիսի իրավունք չունի, դա պետք է որոշի իրավասու մարմինը։

Հակբոյանը հավելել է նաև, որ ավելի մանրամասն կարձագանքի Պն հայտարարությանը, գրում է «Առավոտը»։

Հակոբյանը պատերազմական իրողությունների մասին իր աղմկահարույց ասուլիսից հետո հրավիրվել էր ՀՔԾ։ Նա ասել է, որ իրեն որևէ մեղադրանք չի առաջադրվել, որևէ կարգավիճակ չունի, իրեն հրավիրել են, հարցաքննել ու ճանապարհել: Հակոբյանը տեղեկացրել է նաև, որ իրեն հարցեր են ուղղել իր հարցազրույցի հետ կապված:

«Բոլոր դրվագներով հարցեր էին տալիս, բոլորի վերաբերյալ, որոնք քննչական մարմինները գտել են անհրաժեշտ է, հարցրել են, ուզում էին ճշտել»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

ՊՆ հայտարարության մեջ ասվում է, որ Հակոբյանը մամուլի ասուլիսում արել է մի շարք հայտարարություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են պարունակում, ինչպես նաև վերաբերում են պաշտպանության ոլորտում ՀՀ միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող թեմաների, որոնց հրապարակայնացումը միայն վտանգում է երկրի պաշտպանունակությունը։

Հակոբյանն ասել է, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ Արցախն իր լրահամալրման պլանն իրականացրել է 70%-ով, ՀՀ-ն՝ 52%-ով, այստեղ «հանցագործություն է կատարվել», երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրման բարդ գործընթացը և կամավորականներին առաջնագիծ ուղարկել։ Ըստ նրա՝ պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այս գործընթացի համար ու գիտեն, որ գալու է ժամանակը, որ պատասխան են տալու, ձայնագրել են այս խոսակցությունը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---