Արցախում զոհված ևս 55 զինծառայողի ընտանիք հատուցում կստանա![]() 20 նոյեմբերի 2020 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Արցախում զոհված ևս 55 զինծառայողի ընտանիք հատուցում կստանա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ «Որոշվել է ֆինանսական հատուցումներ կատարել ևս 55 զոհված հերոսի ընտանիքների (այսպիսով` 104 ընտանիք): Առաջիկա մի քանի օրերին արդեն նրանց համար կբացվեն հաշիվներն ու շահառուները կստանան սահմանված գումարները: Ունենք մեկ առաքելություն. այն է` ֆինանսական հատուցումներ կատարել մեր հայրենիքի համար իրենց կյանքը կամ առողջությունը զոհած քաջերին ու նրանց ընտանիքներին ու ամեն ինչ անելու ենք, որևէ ընտանիք ձեռնունայն ու լքված չմնա: Ձեր նվիրաբերած յուրաքանչյուր լուման ծառայելու է միմիայն այդ առաքելության իրականացմանը»,-ասվում է գրառման մեջ: Նա հիշեցրել է 1000+ հիմնադրամին ամսական 25,000 դրամ փոխանցելու կոչի մասին, որին արդեն 100 մարդ է միացել։ Ըստ այդ նախաձեռնության, հարկավոր է, որ 1 միլիոն մարդ ամեն ամիս կանոնավոր նվիրաբերություն անի։ «Մենք անպայման գտնելու ենք այդ 999,900 հոգուն: Չանելու շքեղությունը չունենք»,- ասվում էր Ավետիքյանի կոչում։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում է տրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի անդամին, մարտական գործողությունների ընթացքում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած վիրավոր զինծառայողին կամ կամավորին. մոտ 60 հազար դոլարից մինչև 170 հազար դոլար է կազմում հատուցվող գումարը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |