ՀՀ-ում ԻՀ դեսպանությունը ճշտում է հայ զինծառայողների՝ Իրանում հայտնվելու տեղեկությունը![]() 20 նոյեմբերի 2020 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի դեսպանությունը հայտարարել է, որ հետամուտ է լինում Իրանի տարածքում մի շարք հայ զինվորների ներկայության մասին տարածված չհաստատված լուրերին: Նշվում է, որ դեսպանությունն այս պահին չի կարող հաստատել այս լուրը, սակայն իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները կհայտարարվեն առաջին իսկ հնարավորության դեպքում: «Առավոտի» փոխանցմամբ՝ դեսպանությունն իր կարեկցանքը հայտնելով նշված զինծառայողների ընտանիքներին, խնդրում է նրանց ուղղակիորեն չդիմել դեսպանատուն և խնդրին հետամուտ լինել ՀՀ կառավարության պատկան մարմինների միջոցով: Ավելի վաղ համացանցում առանց աղբյուրի նշման տեղեկություններ էին հայտնվել, որ Իրանի տարածքում մի քանի տասնյակ հայ զինծառայողներ կան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |