Մարսելի քաղխորհուրդը բանաձևով կոչ է արել Ֆրանսիային ճանաչել Արցախի անկախությունը![]() 20 նոյեմբերի 2020 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել, որով կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ «Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղխորհուրդն ընդունել է բանաձև, որում, մասնավորապես, իր մտահոգությունը հայտնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը, միջազգային հանրության հետ մեկտեղ, ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ տարածաշրջանում վերջնական տևական խաղաղություն հաստատելու և Արցախի բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով»,-գրել է Մայիլյանը։ Նոյեմբեր 18-ին Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշել էր քվերակության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրաեպտության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |