Նոյեմբերի 22-ին նահատակված հերոսների հիշատակի արարողություն` հայկական բոլոր եկեղեցիներում

Նոյեմբերի 22-ին նահատակված հերոսների հիշատակի արարողություն` հայկական բոլոր եկեղեցիներում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողություն կկատարվի հայկական բոլոր եկեղեցիներում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կկատարվի Սուրբ պատարագից հետո՝ ժամը 13։30-ին, Սուրբ Տրդատի բաց խորանին։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---