Մանվել Գրիգորյանին կհուղարկավորեն Եռաբլուրում

Մանվել Գրիգորյանին կհուղարկավորեն Եռաբլուրում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենենատ Մանվել Գրիգորյանի հուղարկավորությունը կկայանա նոյեմբերի 21-ին` ժամը 15։00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում։

PanARMENIAN.Net ին այս մասին ասաց Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանը, նա նաև նշեց, որ նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Էջմիածնի իր տանը՝ նոյեմբերի 20-ին` ժամը 18։00-ին։

Մանվել Գրիգորյանը վերջին օրերին գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Պատերազմի օրերին գնվել էր Արցախում ու վարակվել կորոնավիրուսով, ինչը բարդացրել էր նրա առողջական վիճակը։ 2018թ. հունիսի 16-ին նա ձերբակալվել էր, ապա կալանավորվել՝ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու մեղադրանքով: Ազատ էր արձակվել 2020-ի ամռանը՝ հիվանդության պատճառով։ Գրիգորյանը 1999-2018-ին եղել էր Երկրապահ կամավորական միության նախագահ: 1992-1996-ին՝ ԼՂ Հանրապետության Գերագույն խորհրդի, իսկ 2012-2018-ին՝ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---