«Իմ քայլը» հիմնադրամը $1 մլն կնվիրաբերի «1000 դրամի» հիմնադրամին![]() 20 նոյեմբերի 2020 - 14:02 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» հիմնադրամը $1 միլիոն կնվիրաբերի Զինծառայողների ապահովագրության («1000 դրամի») հիմնադրամին: Այս մասին ֆեյսբուքում տեղեկացրել է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: Հիմնադրամի հոգաբարձուների նիստին որոշվել է` պայմանավորված պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակով, փոխել գործունեության ուղղությունը: «Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամն այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի»,- գրել է նա: Ավելի վաղ պաշտպանության նախարարությունն առաջարկել էր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ամսական պարտադիր վճարը 1000-ից դարձնել 3000 դրամ։ Սա բացատրվում է 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած պատերազմի ընթացքում հիմնադրամի շահառուների թվի աճով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |