Երևանում 85 ցուցարար է բերման ենթարկվել, Գյումրիում՝ 820 նոյեմբերի 2020 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Երևանի որոշ հատվածներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են, դրանք ուղեկցվում են նաև փողոցներ փակելով։ PanARMENIAN.Net ի զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ 16։30 րոպեի դրությամբ Երևանում բողոքի ակցիայի 85 մասակից է բերման ենթարկվել։ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից հատվածից բերման են ենթարկվել քաղաքացիներ, այդ թվում՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Սաղաթելյանը բերման ենթարկվելիս մարդկանց կոչ է արել դուրս գալ փողոց, որպեսզի նախ Փաշինյանը հրաժարական տա, ապա ձևավորվի ժամանակավոր կառավարություն, և ստեղծված իրավիճակում մասնագետները փորձեն շտկել այն, ինչ հնարավոր կլինի։ Բերման ենթարկվածներ կան նաև Տիգրան Մեծի պողոտայից։ Փողոցներ են փակվել նաև Գյումրիում՝ Շիրակի մարզպետարանի շենքի մոտ։ Ոստիկանությունից տեղեկացրին, որ 8 բերման ենթարկված էլ կա Գյումրի քաղաքում։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պատերազմը դադարեցնելու հայտարարություն է ստորագրել։ Կարդացեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում |