Մայր Աթոռ․ Պարգև Սրբազանը լավ է, բուժվում է

Մայր Աթոռ․ Պարգև Սրբազանը լավ է, բուժվում է

PanARMENIAN.Net - Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը լավ է, շարունակում է բուժումը, տեղեկացնում են Մայր Աթոռից։

«Պարգև Սրբազանը լավ է և այս առավոտ արդեն պիտի սկսի իր բուժման ընթացքը»,-նշել են Մայր Աթոռից։

Ավելի վաղ Սրբազանի մահվան մասին լուրեր էին տարածվել, որոնք քիչ անց հերքվել էին:

Պարգև սրբազանը վերջերս սրտի կաթված է ստացել, առողջական այլ խնդիրներ էլ ունի։ Նա ասել էր, որ առաջիկայում պատրաստվում է արտերկիր մեկնել, հնարավոր է վիրահատություն տանի։

1989 թվականի մարտին Պարգև եպս. Մարտիրոսյանը նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ։ Պարգև Սրբազանին «Արցախի հերոս» կոչում է շնորհվել 2014-ին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---