ՄԻՊ աշխատողները մեկնել են ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկվածների իրավունքները պաշտպանելու20 նոյեմբերի 2020 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության հրապարակից հատուկջոկատայիններն ու ոստիկանները բերման են ենթարկել անհնազանդության ակցիա իրականացնող ցուցարարներին, փոխանցում է Para TV-ն։ Հրապարակում բերման ենթարկելու գործողությունից հետո իրավիճակը հանդարտ է, մեծ թվով ցուցարարներ չկան, ոստիկանները լրագրողներին հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։ Հանրապետության հրապարակից բացի՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներից ևս ցուցարարներ են բերման ենթարկվել։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժիններ՝ հրապարակում ակցիա իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով։ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։
Նոյեմբերի 10-ին պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո ՀՀ-ում պարբերաբար բողոքի ցույցեր են՝ ընդդեմ վարչապետ Փաշինյանի հրաժարականի։ Ընթերցեք նաև․ Երևանում 85 ցուցարար է բերման ենթարկվել, Գյումրիում՝ 8 Ուշագրավ Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական |