ԵՊՀ գիտխորհուրդը պահանջում է վարչապետի հրաժարականը![]() 20 նոյեմբերի 2020 - 18:35 AMT PanARMENIAN.Net - ԵՊՀ գիտական խորհուրդը պահանջում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊՀ պրոֆեսոր Արմեն Ավետիսյանը: Գիտխորհուրդը 48 կողմ, 5 դեմ և 8 ձեռնպահ ձայների համադրությամբ հայտարարություն է ընդունել։ ԵՊՀ գիտխորհուրդը նաև պահանջում է ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության կազմավորում` բաղկացած բացառապես պրոֆեսիոնալներից, համապատասխան ոլորտների մասնագետներից։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:Հայաստանի քաղաքական ուժերը պահանջում են վարչապետի հրաժարականը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |