ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են, տեղ-տեղ մերկասառույց է ու ձյուն![]() 21 նոյեմբերի 2020 - 10:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին տեղեկացնում Է Արտակարգ իրավիճակների նախարարությունը` նշելով, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ճանապարհին մերկասառույց է: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Շիրակի մարզի Արթիկ և Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն: Սպիտակի ոլորաններում մառախուղ է։ Արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը խորհուրդ էր տվել վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |