ՌԴ ֆիննախ․ Հայկական կողմը դիմել է ԼՂ-ում անտուն մնացածներին աջակցության համար, առաջարկ է մշակվում![]() 21 նոյեմբերի 2020 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմից Ռուսաստանը դիմում է ստացել Ղարաբաղում առանց տանիքի մնացած բնակչությանն աջակցելու համար, ֆինանսական առաջարկներ են մշակվում, հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք կապի մեջ ենք Հայաստանի ֆինանսների նախարարության մեր գործընկերների հետ: Դիմումներ են եղել աջակցություն տրամադրելու մասին, առաջին հերթին` տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով առանց տանիքի մնացած քաղաքացիներին սոցիալական աջակցության ֆինանսական ապահովման հարցով»,- ասել է Սիլուանովը։ Նախարարը նշել է, որ իրենք առաջարկներ են պատրաստում, որոնց մասին առանձին կզեկուցեն։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ադրբեջանական կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |