Հայաստանն ու Հորդանանը պատրաստ են տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը25 փետրվարի 2009 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Հորդանան պաշտոնական այցի ընթացքում, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հորդանանի նորանշանակ (կառավարությունը կազմավորվել է ս.թ. փետրվարի 23-ին) ԱԳ նախարար Նասեր Ջաուդեի հետ:Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ սա իր առաջին պաշտոնական հանդիպումն է արտգործնախարարի պաշտոնում եւ այդ հանգամանքը խորհրդանշական է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարների առումով: Նախարար Ջաուդեն հայտնեց Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունները զարգացնելու Հորդանանի պատրաստակամությունը եւ խնդրեց թագավոր Աբդալլահի ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով Նասեր Ջաուդեին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշեց, որ այցելում է Ամման նոր լիցք հաղորդելու Հայաստանի եւ Հորդանանի միջեւ համագործակցությանը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Էդվարդ Նալբանդյանը, նշելով երկկողմ փոխգործակցության բնագավառում առկա մեծ ներուժը, կարեւորեց երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ծավալումը, իրավապայմանագրային դաշտի ստեղծումը եւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման խթանումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տուրիզմի եւ առեւտրատնտեսական համագործակցության աշխուժացման հնարավորությունների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: Հայաստանի եւ Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվածություն ձեռք բերեցին պարբերական խորհրդատվություններ անցկացնել երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ: Նախարարներ Նալբանդյանն ու Ջաուդեն քննարկեցին Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի տարածաշրջաններում առկա հիմնախնդիրների խաղաղ կարգավորման, անվտանգության եւ կայունության ամրապնդման հետ կապված հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության հնարավորություններին: Ամմանում Էդվարդ Նալբանդյանն հանդիպում ունեցավ նաեւ Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |