ՌԴ սահմանապահ լրացուցիչ ուժեր կծավալեն ՀՀ և Ադրբեջանի սահմանին21 նոյեմբերի 2020 - 11:22 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը լրացուցիչ ուժեր կտեղակայի ՀՀ և Ադրբեջանի սահմանին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ։ «ՀՀ անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման նպատակով և հայկական կողմի խնդրանքով, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությանը լրացուցիչ ռեզերվ է տրամադրվել՝ 188 զինծառայող և անհրաժեշտ տեխնիկա։ Սահմանապահները լրացուցիչ ուժերը կծավալեն Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին»,-ասել է ԱԴԾ տնօրենը, գրում է ՏԱՍՍ-ը։ Բորտնիկովը նշել է, որ ադրբեջանական կողմն իրազեկվել է այդ մասին, անհրաժեշտ գործակցությունը հաստատվել է։ Նա հայտնել է, որ նոյեմբերի 18-20-ը ՌԴ ԱԴԾ ավիացիայի վարչության և ՊՆ ջանքերով սահմանապահ ուժերը տեղափոխվել են Հայաստան։ Նոյեմբերի 22-ին նրանք կսկսեն կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Բորտնիկովը տեղեկացրել է նաև, որ ռեզերվի ղեկավարման և կառավարման և խաղաղապահների հետ գործակցության նպատակով Մեղրի քաղաքում կծավալվի ԱԴԾ օպերտիվ խումբը՝ այդ ռեզերվի ղեկավարման համար։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |