Թուրքիան զինծառայողների է գործուղում Ադրբեջան![]() 21 նոյեմբերի 2020 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զինվորականներն առաջիկայում կուղևորվեն Ադրբեջան։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ «Ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստումը»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին` Anadolu գործակալությանը հղումով։ Թուրքիայի խորհրդարանը նոյեմբերի 17-ին հավանություն էր տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան զինվորականներ գործուղելու հրամանագրին։ Ըստ փաստաթղթի, նրանք այնտեղ կարող են մնալ 1 տարի։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման վերաբերյալ և թուրք զինվորականները ևս կարող են մասնակցել «համատեղ խաղաղապահ առաքելությանը»։ Մոսկվայում ասում են, որ ՌԴ-ն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղում աշխատելու են Ադրբեջանի տարածքում տեղակայվող դիտարկման կենտրոնի միջոցով, սակայն համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի գնում։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |